Առարկայի նպատակն է ուսանողներին ընկալելի դարձնել մասնագիտական ուսումնական հաստատություններում անգլերենի ուսուցման և ուսումնառության արդյունվետությանը նպատակաուղղված ժամանակակից / այլընտրանքային մեթոդները, սկզբունքները և տեխնոլոգիաները, ինչպես նաև ուսանողների շրջանում ձևավորել լեզվահաղորդակցական կոմպետենցիաներ զարգացնելու հմտություններ թե՛ բնագիտամաթեմատիկական, թե՛ հումանիտար մի շարք մասնագիտությունների գծով, որպեսզի հետագայում, հայտնվելով ավագ դպրոցում, բուհում (լեզվական / ոչ լեզվական) կամ լեզուների ուսուցման ESP մասնագիտացված կենտրոններում` նրանք անկաշկանդ մասնագիտական գործունեություն ծավալեն: Դասընթացի նպատակն է նաև ուսանողների շրջանում ձևավորել այն գիտակցումը, որ անգլերենի դասավանդումը մասնագիտական կրթական հաստատություններում կարող է արդյունավետ կիրառվել դասախոս-ուսանող փոխուսուցման, ինչպես նաև բարյացկամ համագործակցային միջավայրի առկայության պայմաններում: