Եվրոպական լեզվական թղթապանակ
(ԵԼԹ)

Արդի ժամանակաշրջանում օտար լեզուների ուսուցումը ենթադրում է մեթոդների ու մեթոդիկաների լրամշակում և արդիականացում: Այս առումով էապես կարևորվում է Եվրոպական լեզվական թղթապանակը` որպես  Եվրախորհրդի կողմից առաջարկված լեզվակրթության ալյընտրանքային գործիք, որի կիրառումը նպատակաուղղված է սովորողների բազմալեզվության, ինչպես նաև հաղորդակցական-միջմշակութային կոմպետենցիաների ձևավորմանն ու զարգացմանը:

ԵԼԹ-ի գործառույթները ուղղված են սովորողների ինքնուրույնության ձևավորմանը ինչպես լեզու սովորելիս, այնպես էլ իրենց լեզվական գիտելիքները նոր չափանիշներով ստուգելիս ու գնահատելիս:

ԵԼԹ-ի ստեղծման հիմքն է Ժամանակակից լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգը` ԼԻԻՀՀ-ը: