Խոսքի գործառական տեսակները
(ԽԳՏ)

Արդյունավետ կրթության համար կարևոր է ձեռք բերած գիտելիքների կիրառելիությունը իրական կյանքում: Ուստի դասավանդումը պետք է կազմակերպել այնպես, որ սովորողը իր ստացած տեսական և գործնական  գիտելիքները կիրառի թե' մասնագիտության բնագավառում և թե' ամբողջ կյանքի ընթացքում:

07b43r3j-654x400.jpgԱյս դասընթացի նպատակն է`

ա/ սովորողի մեջ մշակել ու կատարելագործել լեզվական ճշտության հետ  ժամանակակից գրական հայերենի պահանջներին համապատասխան խոսք կառուցելու, իր խոսքը վերահսկելու, տարբեր բնույթի տեքստեր կարդալու և կարդացածը ինքնուրույնաբար մեկնաբանելու կարողություններ,

բ/ զարգացնել տեղեկատու գրականությունից, էլեկտրոնային աղբյուրներից, բուն գիտական և գիտահանրամատչելի գրականությունից օգտվելու, գործնական բնույթի զանազան փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև տարբեր խոսքային իրադրություններում համապատասխան վարքագիծ դրսևորելու ունակություններ: