|
Ուսումնական օժանդակ նյութերը լեզուների դասավանդման մի կարևոր բաղադրիչ են: Դրանք ավելի աշխույժ, գրավիչ ու արդյունավետ են դարձնում ուսուցումը, նպաստում սովորողների այլևայլ հմտությունների զարգացմանը: |
Դասընթացը նպատակ ունի ապագա մանկավարժներին ծանոթացնելու ուսումնաօժանդակ նյութերի տարբեր տեսակների, դրանց ներկայացվող պահանջներին, պատրաստման մեթոդական հիմքերին և աշխատանքի կազմակերպման ձևերին, ինչպես նաև օգնելու գործնական աշխատանքի միջոցով ձեռք բերելու անհրաժեշտ նյութի ընտրության, մշակման, մեթոդական ձևավորման կարողություններ ու հմտություններ: |