Օտար լեզուների դասավանդման ժամանակակից մարտահրավերներ
(ՕԼԴԺՄ)

Համաշխարհային լեզվակրթության զարգացման միտումներն ու առանձնահատկությունները ենթադրում են Հանրապետությունում օտար լեզուների ուսուցման առկա մեթոդների ու մեթոդիկաների լրամշակում, ճշգրտում:

Այս առումով Օտար լեզուների դասավանդման ժամանակակից մարտահրավերներ դասընթացի արդիականությունը կասկած չի հարուցում, քանի որ այն վերաբերում է օտար լեզուների ուսուցման գործընթացում սովորողների բազմաբնույթ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը նպատակաուղղված մեթոդների և ուղիների դիտարկմանը, լուսաբանմանը: Առանձնակի կարևորվում են ուսուցման ժամանակակից, այլընտրանքային մեթոդներն ու գործընթացները, որոնք ոչ միայն ձևավորում և զարգացնում են սովորողների լեզվական, հաղորդակցական կարողությունները, այլև կյանքի կոմպետենցիաները` քննական մտածողությունը, ստեղծագործ մտածողությունը, հավասարակիցների հետ համագործակցելու/փոխգործակցելու կարողությունները, սովորել սովորելը (learning to learn), ինչպես նաև ուսումնառության  գործընթացում առկա դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու կարողությունները (learner autonomy):