Օտար լեզուների դասավանդման մեթոդիկան միջմշակութային հաղորդակցության համատեքստում
(ՕԼԴՄՄՀՀ)

«Օտար լեզուների դասավանդման մեթոդիկան միջմշակութային հաղորդակցության համատեքստում» դասընթացը  նպատակաուղղված է սովորողների բազմալեզվության, նրանց  բազմամշակութային և միջմշակութային կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

       Միջմշակութային մոտեցման շրջանակներում լեզվակրթության գլխավոր խնդիրներից մեկը լեզվի և մշակույթի ոլորտում նոր փորձառության շնորհիվ սովորողի անձի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` այսօր խնդիր է դրվում` բարձրացնել անհատի փորձն ու հմտությունները  օտար լեզուն միջմշակութային հաղորդակցության մեջ կիրառելու նպատակով, մյուս կողմից` լեզվական կարողությունները կարիք ունեն լրացվելու միջմշակութային իրազեկությամբ` երաշխավորելով հաջողակ հաղորդակցություն: Այս կապակցությամբ դասընթացի շրջանակներում առանձնակի կարևորվում են`

  • ժամանակակից եվրալեզվակրթության քաղաքականության նպատակներն ու  սկզբունքները
  • ԼԻԻՀՀ-ը` որպես արդի լեզվակրթության քաղաքականության հիմնարար ուղեցույց-փաստաթուղթ
  • սովորողների հաղորդակցական իրազեկությունը` որպես  կարևոր իրողություն  լեզվակրթության  ոլորտում, նրա բաղադրիչները
  • մշակութային և միջմշակութային  իրազեկությունների ձևավորումը` որպես միջմշակութային ուսուցման առանցք
  • միջմշակութային կոմպետենցիայի ձևավորման նախադրյալները լեզվակրթության համատեքստում
  • միջմշակութային կոմպետենցիայի բաղադրիչները:

Միջմշակութային մոտեցման շրջանակներում լեզվական կրթության գլխավոր խնդիրներից մեկը լեզվամշակութային նոր փորձառության շնորհիվ սովորողին համաշխարհային քաղաքակրթության գործընթացներին ազատ և լիարժեք ինտեգրվելու հնարավորություններով ապահովելն է: