՞Ոճաբանություն՞ առարկան միտված է ապահովել ուսանողների իրազեկությունը ՞ոճ՞ հասկացության, ոճաբանության ճյուղերի, հեղինակի անհատական ոճի ուսումնասիրության վերաբերյալ: Այն հնարավորություն է տալիս ուսանողին հնարավորինս ամբողջական ոճական վերլություն կատարել, բացատրել տեքստի ոճական պատկանելիությունը՝ հաշվի առնելով նրանում կիրառված ոճական հնարները: Առարկան նպատակ ունի ուսանողին ծանոթացնելու լեզվական նորմի, իմաստի հիմնական տեսակների, լեզվի գրական և ոչ գրական մակարդակների, գործառական ոճերի, լեզվաարտահայտչամիջոցների և ոճական հնարների ընդհանուր յուրահատկություններին: Այն ներկայացնում է լեզվի գործառական ոճերի և ոճական հնարների տարատեսակները: