Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա դասընթացը ներկայացնում է ժամանակակից լեզվաքաղաքականության և լեզվակրթության գլխավոր մոտեցումներն ու պահանջները, լեզուների ուսուցման և ուսումնառության հայեցակարգերը, սկզբունքները, մեթոդներն ու տեխնոլոգիաները, լեզվակրթության մեկնաբանումը սոցիալական քաղաքականության տեսանկյունից, մասնավորապես բազմալեզվության, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական արժեքների սերմանումը, լեզվական միջոցների յուրացումը` ուղղված ժամանակակից լեզուների բնագավառում սովորողների հաղորդակցական կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Օտար լեզուների ուսուցման հաղորդակցական ուղղվածության գերակայությունն առանձնահատուկ ընդգծվում է Եվրախորհրդի լեզվաքաղաքականության և լեզվակրթության հիմնական փաստաթղթերում: Դասընթացի շրջանակներում լեզուների ուսուցման ժամանակակից անձնակենտրոն, հաղորդակցական-ճանաչողական, հանրամշակութաբանական և փոխներգործուն մեթոդներն ու մոտեցումները դիտարկվում են` առավել արժևորվորելով լեզվական միջոցների(բառապաշար, քերականություն, հնչյունաբանություն) ու հաղորդակցական կարողությունների փոխկապակցված ուսուցմանն ուղղված իրողությունները` որպես սովորողների լեզվահաղորդակցական իրազեկության ձևավորրմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործընթացներ: