Մուլտիմեդիա թարգմանություն
(ՄԹ)

Դասընթացը թարգմանչական գործ մասնագիտություն ընտրած ուսանողների հիմնական մասնագիտական գործնական առարկաներից մեկն է, որը սահմանափակվում է երրորդ կուրսի երկրորդ կիսամյակով: Այս փուլում դասընթացը նախատեսված է և ենթադրում է համաեվրոպական սանդղակի B1+ լեզվական մակարդակ: Մասնագիտական այս առարկայի հիմնական նպատակը թարգմանչական հմտությունների զարգացումն է, ինչն իր մեջ ներառում է նաև լեզվական կոմպետենցիաների զարգացումը, ֆոնային գիտելիքների ձեռքբերումը և այլն: