Անգլերեն և հայերեն դարձվածային ֆոնդի թարգմանական խնդիրները
(ԱՀԴՖԹ)

Phraseology.png%201.jpg<<Անգլերեն և հայերեն դարձվածային ֆոնդի թարգմանաբանական հիմնախնդիրները>> դասընթացը դիտարկվում է միջմշակութային առնչությունների լայն համատեքստում: Միջմշակութային առնչություններն ամենացայտուն կերպով դրսևորվում են թարգմանության ոլորտում, որն էլ, իր հերթին, շատ հաճախ մեկնաբանվում է որպես տարբեր մշակույթների հաղորդակցություն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դարձվածքներն ազգամշակութային հարուստ տեղեկություն պարունակող լեզվական երևույթներ են, շատ հաճախ դրանց ուսումնասիրման համար առաջնային է համարվում զուգադրական մեթոդի կիրառումը, որը հնարավորություն է ընձեռում վերհանելու տարբեր քաղաքակրթությունների լեզվական, մշակութային և հանրա-հոգեբանական մասնակի և ընդհանրական առանձնահատկությունները: Դարձվածքների զուգադրական ուսումնասիրությունը նպաստում է մեկ այլ ժողովրդի մշակույթի ըմբռնմանը, հոգեկերտվածքի գաղտնարանների բացահայտմանը և հնարավորություն է ընձեռում խորամուխ լինելու այլալեզու աշխարհընկալման յուրակերպությանը: