՛՛Տարրական դպրոցում անգլերենի դասավանդման մեթոդիկա՛՛ կամընտրական դասընթացի կազմակերպումը նպատակաուղղված է բազմալեզվության և բազմամշակութային կրթաքաղաքականության իրականացմանը, սովորողների հաղորդակցական-միջմշակութային կոմպետենցիաների ձևավորմանն ու զարգացմանը: Դասընթացում դիտարկվող մեթոդները, սկզբունքներն ու ռազմավարությունները նպատակաուղղված են գլխավորապես կրտսեր սովորողների խոսքային գործունեության ձևավորմանը: Թեմաներն ու նյութերը մշակելիս հաշվի են առնվել աշակերտների հետաքրքրությունները, նրանց անհատական, տարիքային, հոգեբանական առանձնահատկությունները: