• Հոմանիշներ գործածել չգիտես՝ խոսել չգիտես

    Լ. Հախվերդյան

    Բարևել = Ողջունել = Գլուխ տալ

          

    Լեզվի հարստությունը երևում է այն կիրառողների խոսքում, և որքան բազմազան, ճիշտ ու ճշգրիտ, տրամաբանված ու սեղմ է մեր խոսքը, այնքան մենք կարողացել ենք ներկայացնել մեր լեզվի հարստությունը: Լեզվի տարբեր մակարդակներում հոմանշությունը և դրա ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս ապահովել խոսքի ՝վերը նշված արժանիքները:

    Դասընթացը ծանոթացնելու է հայերենի տարբեր մակարդակներում (բառապաշարային, բառակազմական, ձևաբանական, շարահյուսական, որական) հոմանշության դրսևորումներին, սովորեցնելու է եղած միջոցներից ճիշտ ընտրություն կատարելու հմտություններ:

    Հոմանշության դրսևորումների ուսումնասիրությունը կարևոր խնդիրներ է լուծում մանավանդ թարգմանության ոլորտում՝ հնարավորությունը տալով թարգմանչին լեզվական և խոսքային միջոցներից ընտրել բնագրին ամենահարազատը՝ այսպիսով լուծելով իր առջը դրված կարևորագույն խնդիրը:

    Դաընթացը յուրացնելուց հետո սովորողը կկարողանա խոսքային տարբեր իրադրություններում հաղորդակցվել՝ լեզվական միավորներից կատարելով ճիշտ ընտրություն: Կկարողանա փոխարինել լեզվական և խոսքային այս կամ այն միավորը առավել համապատասխան հոմանիշով (համարժեքով):

  • Արդյունավետ կրթության համար կարևոր է ձեռք բերած գիտելիքների կիրառելիությունը իրական կյանքում: Ուստի դասավանդումը պետք է կազմակերպել այնպես, որ սովորողը իր ստացած տեսական և գործնական  գիտելիքները կիրառի թե' մասնագիտության բնագավառում և թե' ամբողջ կյանքի ընթացքում:

    Այս դասընթացի նպատակն է`

    ա/ սովորողի մեջ մշակել ու կատարելագործել լեզվական ճշտության հետ  ժամանակակից գրական հայերենի պահանջներին համապատասխան խոսք կառուցելու, իր խոսքը վերահսկելու, տարբեր բնույթի տեքստեր կարդալու և կարդացածը ինքնուրույնաբար մեկնաբանելու կարողություններ,

    բ/ զարգացնել տեղեկատու գրականությունից, էլեկտրոնային աղբյուրներից, բուն գիտական և գիտահանրամատչելի գրականությունից օգտվելու, գործնական բնույթի զանազան փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև տարբեր խոսքային իրադրություններում համապատասխան վարքագիծ դրսևորելու ունակություններ:

  • Դասընթացի նպատակն է ժամանակակից հայերենի բայական համակարգի քերականական կարգերի, առանձնահատկությունների ուսուցումը: Այն անհրաժեշտ է ուսանողներին լեզվական անհարկի սխալներից զերծ պահելու համար:
  • Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին  բառա­գիտությանը և նրա բա­ժիններին, սովորեցնել բառերի ձևաիմաստային խմբերը (հոմանիշներ, հականիշներ, համանուններ, հարանուններ), ինչպես նաև ծանոթացնել  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներին, սովորեցնել փոխաբերության տեսակները:
  •  Հաղորդակցումն ու շփումը մարդու կյանքի և գործունեության անբաժանելի մասն են:  Իսկ  տարբեր ոլորտներում  շրջապատի հետ արդյունավետ հաղորդակցման  հիմքը խոսք կառուցելու կարողությունն  է:

            Քանի որ մարդիկ սկսում են շփվել նախ  առօրյա խոսքի շրջանակներում, որտեղ հաղորդակցումն  ազատ է ու անկաշկանդ, իրականացվում է խոսքի կառուցման բոլորովին այլ սկզբունքներով և  օրինաչափություններով, և տեքստի դերը նվազագույնի է հասցված, հետագայում նրանք հաճախ դժվարանում են ուրիշ ոլորտներում   հաղորդակցվելիս. դա պետք է  սովորել:     

          Դասընթացի նպատակն է գրավոր և բանավոր  խոսքի որոշ տեսակների  կառուցման համար անհրաժեշտ հիմնական ունակություններ ու հմտություններ ձևավորելը:


  • Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:


    Հովհաննես Թումանյան

  • Ուսումնական օժանդակ  նյութերը լեզուների դասավանդման մի կարևոր բաղադրիչ են: Դրանք ավելի աշխույժ,  գրավիչ ու արդյունավետ են դարձնում ուսուցումը,  նպաստում սովորողների այլևայլ հմտությունների զարգացմանը:

    Դասընթացը նպատակ ունի ապագա մանկավարժներին ծանոթացնելու ուսումնաօժանդակ նյութերի տարբեր տեսակների, դրանց  ներկայացվող պահանջներին,  պատրաստման մեթոդական հիմքերին և աշխատանքի կազմակերպման ձևերին, ինչպես նաև օգնելու  գործնական աշխատանքի միջոցով  ձեռք բերելու անհրաժեշտ նյութի ընտրության, մշակման, մեթոդական ձևավորման կարողություններ ու հմտություններ: 

Բաց թողնել Navigation

Navigation

    • Դասընթացներ

      • Հայագիտություն