• Համաշխարհային լեզվակրթության զարգացման միտումներն ու առանձնահատկությունները ենթադրում են Հանրապետությունում օտար լեզուների ուսուցման առկա մեթոդների ու մեթոդիկաների լրամշակում, ճշգրտում:

    Այս առումով Օտար լեզուների դասավանդման ժամանակակից մարտահրավերներ դասընթացի արդիականությունը կասկած չի հարուցում, քանի որ այն վերաբերում է օտար լեզուների ուսուցման գործընթացում սովորողների բազմաբնույթ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը նպատակաուղղված մեթոդների և ուղիների դիտարկմանը, լուսաբանմանը: Առանձնակի կարևորվում են ուսուցման ժամանակակից, այլընտրանքային մեթոդներն ու գործընթացները, որոնք ոչ միայն ձևավորում և զարգացնում են սովորողների լեզվական, հաղորդակցական կարողությունները, այլև կյանքի կոմպետենցիաները` քննական մտածողությունը, ստեղծագործ մտածողությունը, հավասարակիցների հետ համագործակցելու/փոխգործակցելու կարողությունները, սովորել սովորելը (learning to learn), ինչպես նաև ուսումնառության  գործընթացում առկա դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու կարողությունները (learner autonomy):

  • «Օտար լեզուների դասավանդման մեթոդիկան միջմշակութային հաղորդակցության համատեքստում» դասընթացը  նպատակաուղղված է սովորողների բազմալեզվության, նրանց  բազմամշակութային և միջմշակութային կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

           Միջմշակութային մոտեցման շրջանակներում լեզվակրթության գլխավոր խնդիրներից մեկը լեզվի և մշակույթի ոլորտում նոր փորձառության շնորհիվ սովորողի անձի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է: Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` այսօր խնդիր է դրվում` բարձրացնել անհատի փորձն ու հմտությունները  օտար լեզուն միջմշակութային հաղորդակցության մեջ կիրառելու նպատակով, մյուս կողմից` լեզվական կարողությունները կարիք ունեն լրացվելու միջմշակութային իրազեկությամբ` երաշխավորելով հաջողակ հաղորդակցություն: Այս կապակցությամբ դասընթացի շրջանակներում առանձնակի կարևորվում են`

    • ժամանակակից եվրալեզվակրթության քաղաքականության նպատակներն ու  սկզբունքները
    • ԼԻԻՀՀ-ը` որպես արդի լեզվակրթության քաղաքականության հիմնարար ուղեցույց-փաստաթուղթ
    • սովորողների հաղորդակցական իրազեկությունը` որպես  կարևոր իրողություն  լեզվակրթության  ոլորտում, նրա բաղադրիչները
    • մշակութային և միջմշակութային  իրազեկությունների ձևավորումը` որպես միջմշակութային ուսուցման առանցք
    • միջմշակութային կոմպետենցիայի ձևավորման նախադրյալները լեզվակրթության համատեքստում
    • միջմշակութային կոմպետենցիայի բաղադրիչները:

    Միջմշակութային մոտեցման շրջանակներում լեզվական կրթության գլխավոր խնդիրներից մեկը լեզվամշակութային նոր փորձառության շնորհիվ սովորողին համաշխարհային քաղաքակրթության գործընթացներին ազատ և լիարժեք ինտեգրվելու հնարավորություններով ապահովելն է:

    1.  ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

    Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա դասընթացը ներկայացնում է ժամանակակից լեզվաքաղաքականության և լեզվակրթության գլխավոր մոտեցումներն ու պահանջները, լեզուների ուսուցման և ուսումնառության հայեցակարգերը, սկզբունքները, մեթոդներն ու տեխնոլոգիաները, լեզվակրթության մեկնաբանումը  սոցիալական քաղաքականության տեսանկյունից, մասնավորապես  բազմալեզվության, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական            արժեքների սերմանումը, լեզվական միջոցների յուրացումը` ուղղված ժամանակակից լեզուների բնագավառում            սովորողների հաղորդակցական կարողությունների ու հմտությունների զարգացմանը:                                                                          Օտար լեզուների ուսուցման  հաղորդակցական ուղղվածության գերակայությունն  առանձնահատուկ ընդգծվում է  Եվրախորհրդի լեզվաքաղաքականության և լեզվակրթության հիմնական փաստաթղթերում:                                                Դասընթացի շրջանակներում լեզուների ուսուցման ժամանակակից անձնակենտրոն, հաղորդակցական-ճանաչողական, հանրամշակութաբանական և փոխներգործուն մեթոդներն ու մոտեցումները դիտարկվում են` առավել արժևորվորելով  լեզվական միջոցների(բառապաշար, քերականություն, հնչյունաբանություն) ու հաղորդակցական կարողությունների փոխկապակցված ուսուցմանն ուղղված իրողությունները` որպես սովորողների լեզվահաղորդակցական իրազեկության ձևավորրմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործընթացներ:

  • ՛՛Տարրական դպրոցում անգլերենի դասավանդման մեթոդիկա՛՛ կամընտրական դասընթացի կազմակերպումը նպատակաուղղված է   բազմալեզվության և բազմամշակութային կրթաքաղաքականության իրականացմանը,  սովորողների հաղորդակցական-միջմշակութային կոմպետենցիաների ձևավորմանն ու զարգացմանը: Դասընթացում դիտարկվող մեթոդները, սկզբունքներն ու ռազմավարությունները նպատակաուղղված են գլխավորապես կրտսեր սովորողների  խոսքային գործունեության ձևավորմանը: Թեմաներն ու նյութերը մշակելիս հաշվի են առնվել աշակերտների հետաքրքրությունները, նրանց անհատական, տարիքային, հոգեբանական առանձնահատկությունները: 

  • Կրթական ոլորտում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև լեզվակրթության զարգացման արդի մարտահրավերները ենթադրում են Հանրապետությունում օտար լեզուների ուսուցման առկա մեթոդների ու մեթոդիկաների շարունակական լրամշակում և արդիականացում: Այս առումով Լեզվական կոմպետենցիայի ձևավորումը դասավանդման գործընթացում դասընթացի արդիականությունը պայմանավորված է ժամանակակից հանրակրթության խնդիրներով ու պահանջներով:

    Այսօր օտար լեզուների դասավանդումն ամենից առաջ նպատակաուղղված է սովորողների լեզվական կոմպետենցիայի ձևավորմանն ու զարգացմանը, առանց որի անհնար է նրանց ընդհանուր լեզվահաղորդակցական կարողությունների զարգացումը: Դասընթացի շրջանակում առավելապես կդիտարկվեն այն փոխներգործուն մեթոդներն ու ռազմավարությունները, որոնց արդյունավետ կիրառմամբ հնարավոր կլինի սովորողների լեզվական կոմպետենցիայի ձևավորումը խոսքային գործունեության համատեքստում իրականացնելը, ուսումնառության ընթացքում առկա դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու հմտություններ ձևավորելը (learner autonomy), ինչպես նաև միջմշակութայնության զարգացումը (interculturalism): 

  •        Առարկայի նպատակն է ուսանողներին ընկալելի  դարձնել մասնագիտական ուսումնական հաստատություններում անգլերենի ուսուցման և ուսումնառության  արդյունվետությանը նպատակաուղղված ժամանակակից / այլընտրանքային  մեթոդները, սկզբունքները և տեխնոլոգիաները, ինչպես նաև ուսանողների շրջանում ձևավորել լեզվահաղորդակցական կոմպետենցիաներ զարգացնելու հմտություններ թե՛ բնագիտամաթեմատիկական, թե՛ հումանիտար մի շարք  մասնագիտությունների գծով, որպեսզի  հետագայում, հայտնվելով ավագ դպրոցում, բուհում (լեզվական / ոչ լեզվական) կամ լեզուների ուսուցման ESP մասնագիտացված կենտրոններում` նրանք անկաշկանդ մասնագիտական գործունեություն ծավալեն: Դասընթացի նպատակն է նաև ուսանողների շրջանում ձևավորել այն գիտակցումը, որ անգլերենի դասավանդումը  մասնագիտական կրթական հաստատություններում կարող է արդյունավետ կիրառվել դասախոս-ուսանող փոխուսուցման, ինչպես նաև բարյացկամ համագործակցային միջավայրի առկայության պայմաններում:

  • Արդի ժամանակաշրջանում օտար լեզուների ուսուցումը ենթադրում է մեթոդների ու մեթոդիկաների լրամշակում և արդիականացում: Այս առումով էապես կարևորվում է Եվրոպական լեզվական թղթապանակը` որպես  Եվրախորհրդի կողմից առաջարկված լեզվակրթության ալյընտրանքային գործիք, որի կիրառումը նպատակաուղղված է սովորողների բազմալեզվության, ինչպես նաև հաղորդակցական-միջմշակութային կոմպետենցիաների ձևավորմանն ու զարգացմանը:

    ԵԼԹ-ի գործառույթները ուղղված են սովորողների ինքնուրույնության ձևավորմանը ինչպես լեզու սովորելիս, այնպես էլ իրենց լեզվական գիտելիքները նոր չափանիշներով ստուգելիս ու գնահատելիս:

    ԵԼԹ-ի ստեղծման հիմքն է Ժամանակակից լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգը` ԼԻԻՀՀ-ը: 

Skip Navigation

Navigation